Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Լիլիթ Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, մտել է Երևան քաղաքի Կասյան 10 հասցեում գտնվող «Այքն Քոմունիքեյշնս» ՓԲԸ և աշխատող Ելիզավետա Մ.-ի վստահությունը չարաշահելու նպատակով ներկայացել որպես հարևանությամբ գործող դեղատան աշխատողի դուստր, ապա գումար մանրելու պատրվակով Ելիզավետա Մ.-ից խաբեությամբ հափշտակել 50000 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Գործով մեղադրյալ Լիլիթ Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net