Տաթևիկ Ռևազյանը՝ մարտի 15-ին Հռոմից Երևան թռիչքի ու առկա վտանգների մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը կառավարությունում այսօր՝ մարտի 13-ին, տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ միջոցառումներ կլինեն մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձող քաղաքացիների համար։

«Մենք կազմակարեպչական փուլում ենք, դրա համար բոլոր հարցերի պատասխանները հենց հիմ չունենք իրականում։ Շատ ջերմորեն աշխատում ենք Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության հետ, որ հասկանանք վերջնական քանակը՝ Իտալիայում գտնվողներին, իմանալ, ոնց են խմբավորված, ով ում հետ է ճանապարհորդում ու ո՞նց կարող ենք չվերթը կազմակերպենք այնպես, որ նվազեցնենք հավանականությունը՝ իրար վարակելու»,-նշեց Ռևազյանը։

Նա նշեց, որ Իտալիայում թե՛ զբոսաշրջիկներ կան, թե ուսանողներ։

«Օդային սահմանը փակելը որպես մի քայլ է երևում, թե մեր բոլոր խնդիրները կլուծի, բայց կարող եմ ասել, որ այդ խնդիրը կարող է լրջացնել, որովհետև նույն այն ուղրևորները, որոնք եկել ու վարակված են եղել, եթե տրանզիտ թռիչքով եկած լինեին, ավելի բարդ կլիներ իրավիճակը։ ՈՒնենք ուղիղ չվեր, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում՝ տարանջատված լինեն մնացած ուղևորներից, չխառնվեն։ Իսկ երբ տրանզիտով են գալիս, շատ ավելի բարդ է դարձնում»,-ասաց։

Նա նաև նշեց, որ այլ երկրների հետ չվերթները դադարեցնելու վերաբերյալ խոսելը դեռ շուտ է։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն էր տարածել, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել