ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ կանչել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասից՝ 2020 թվականի մարտի 13-ից»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ մարտի 12-ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հետ է վերադառնում արձակուրդից՝ կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված։ Նրա խոսքով, մարտի 13-ին կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի։