Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրել է․  «Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է։ Ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի՝ գոնե կլինիկայի պատերի ներսում:

Բուժանձնակազմից բացի, վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը: Մնում է հուսալ, որ վերջին երկու օրերի պես ուժեղ կգտնվի մեր աղջնակն ու շուտ ոտքի կկանգնի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել