Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի ընդհանուր հիմունքներով, սահմանված կարգով կնշանակվի աշխատանքային կենսաթոշակ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին կվերապահվի զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում: