Թափուր աշխատատեղ՝ ՏՄՊՊՀ-ում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  հայտարարում է արտաքին մրցույթ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետի  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-32․4-Մ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-32․4-Մ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 6-ից մինչև 2020 թվականի մարտի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 5, 10, 11, 22, 30, 38, 40, 54, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 29, 31, 40, 44, 45, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 73-74, 82-84, 104-107, 190-191, 193, 202-204, 207-208, 214-215, 220, 223, 225-226, 229-230, 232, 240, 245-248, 250, 262-263, 267, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ, հեռախոսահամար՝ 010-54-19-00 (133, 333), էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել