Աղջիկը «Այո»֊ի բուկլետը պատռում ու շպրտում է Նիկոլ Փաշինյանի վրա. Վարչապետն անդրադարձել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մետրոյում հանրաքվեի վերաբերյալ «Այո»֊ի բուկլետներ էր բաժանում, որի ժամանակ մի աղջիկ բուկլետը պատռում և շպրտում է վարչապետի վրա։

Անվտանգության աշխատակիցները ոչինչ չեն անում։

Փաշինյանն ինքն է ավելի ուշ անդրադարձել միջադեպին.

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել