Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը վիրահատությունից հետո էլ ծայրահեղ ծանր է

Ինչպես ասրդեն հայտնել ենք, մարտի 5-ին Գյումրիում ցավալի դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանության տեղեկացմամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:
Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերզյանն այս մասին հայտնում է․

«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել