Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել կայուն զարգացման նպատակների խորհուրդ։
Նշվում է, որ 2015թ. սեպտեմբերին ընդունվել է «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը»: 2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները (այսուհետ՝ ԿԶՆ): Առաջիկա տարիների ընթացքում, առաջնորդվելով ընդհանուր նպատակներով` նախատեսվում է, որ երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր դրսևորումներով, պայքարելու անհավասարության դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով «ոչ ոք չանտեսվի» կարգախոսին:
Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները սահմանելու, դրանք ազգային ռազմավարական ծրագրերում ամրագրելու և մինչև 2030 թվականը ԿԶՆ-ի համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Կայուն զարգացման նպատակների խորհուրդ:
Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանում ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման և մշտադիտարկման գործընթացը համակարգելու նպատակով ստեղծվող խորհրդի կազմը, աշխատակարգը և խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: