Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
Նախատեսվում է, որ մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը կտրամադրվի 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին չլրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:
Նախագծով նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները իրավունք կստանան ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր 10 տարի վավերականության ժամկետով՝ անձնագրի տրամադրումը չպայմանավորելով նախազորակոչային տարիքի կամ զինվորական ծառայության անցնելու փաստի հետ, ինչը հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։