ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կհատեն ID քարտով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է։ Այս մասին ԺԱ-ում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք կարող են փոխայցեր կատարել ID քարտերով,

«Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները:

Փաշինյանը նշել է, որ շուտով կկնքվի հուշագիրը։

Նշենք, որ Վրաստանը դառնում է առաջին պետությունը, երբ ՀՀ քաղաքացին սահմանը հատել կարող են ID քարտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել