Ապահովվել է վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված․ տեսչական մարմին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։
Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ սեղանի շուրջ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և վերջինիս տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետևողական աջակցության շնորհիվ՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ համատեղ քայլերի արդյունքում, ՀՀ սահմանը հատող անձանց հանդեպ բժշկասանիտարական վերահսկողական աշխատանքներին նոր որակ է հաղորդվում։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել