Ինչո՞ւ կորոնավիրուսը պոլիկլինիկայում չի բուժվում. ԱԱՏՄ-ի «թեժ գծին» նաև զավեշտալի զանգեր են ստացվում

Եղել է դեպք, երբ քաղաքացին բողոքել է իր հարեւանի վերաբերմունքից՝ ԱԱՏՄ-ին զանգ տալը բացատրելով նրանով, որ դա ազդում է իր առողջության վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Որոշ դեպքերում տեսչական մարմնի անունը հիմք ընդունելով՝ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե ինչու, ասենք, իրենց աշխատավարձը դեռ մուտք չի եղել իրենց բանկային հաշվեհամարին։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը երբեմն շփոթում են առողջապահության նախարարության հետ կամ խնդրում են, պարզաբանել, թե առողջական ինչ վիճակի մասին է խոսում իրենց անալիզի այս կամ այն պատասխանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել