ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել դատական օրենսգրքում։
Նախատեսվում է սահմանել սահմանել, որ առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր կարող է ունենալ 2 օգնական և գործավար, վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր կարող է ունենալ օգնական և գործավար:
Նախկինում առաջին ատյանի դատավորը կարող էր ունենալ 1 օգնական և գործավար, իսկ վերաքննիչի դատավորի վերաբերյալ որևէ նշում չկար։
Նշվում է, որ նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում է ծախսերի ավելացում՝ առավելագույնը առաջին ատյանի դատավորների նոր՝ 183 օգնականների հաստիքների ձևավորման չափով: