Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մխիթար Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1000 ՀՀ դրամ վերցրած պարտքը պահանջելու նպատակով մի խումբ անձանցով հարազատ եղբոր` Մհեր Գ.-ի հետ, վիճաբանել են համածառայակից Տիգրան Մ.-ի հետ, որի ընթացքում քաշելով հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ` ստորացնելով Տ.Մկոյանի պատիվը ու արժանապատվությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net