Հ. և Վ. Նազարյանները, հանդիսանալով Հապ Գրիգ ՍՊԸ-ի նախկին և ներկայիս տնօրեններ, ՀՀ տարածքում իրականացրել են շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, սակայն չարամտորեն խուսափել են խոշոր չափի` 6165235 դրամ հարկերի վճարումից:
Հ. . Նազարյանի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում, իսկ Վ. Նազարյանի նկատմաբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net