Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Ս. Սարգսյանի:
Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժին և միջամտելով քննիչի գործունեությանը՝ իր բարեկամ, վկա Ա.Գրիգորյանին կոչ է արել և պահանջել, որ այլևս ցուցմունք չտա, չպատասխանի քննիչի հարցերին, չստորագրի որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Ա.Գրիգորյանն առանց քննիչի կողմից հարցերին պատասպանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը` լքել է քննիչի աշխատասենյակը:
Ս. Սարգսյանը մեղադրվում է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի, այն է՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net