Հայտնի է, որ մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիազորված պետական մարմնի և գնորդի միջև կնքված պետական գույքի մասնավորեցման գրավոր գործարքով` օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցում ստանալուց հետո:
Բաժնետոմսերի և փոխարկելի պարտատոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
Մասնավորեցվող անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է մասնավորեցման գործարքի (պայմանագրի) պետական գրանցումից հետո:
Աղբյուր՝ Իրավաբան.net