Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ։ Այս պահանջի խախտման համար սահմանված է քրեական պատասխանատվություն:
Մասնավորապես` գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը՝ պատժվում է տուգանքով՝ 200 000-400 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նույն արարքը, որը՝
1) կատարվել է լրատվության միջոցների օգտագործմամբ,
2) պատճառել է խոշոր վնաս՝ պատժվում է տուգանքով՝ 300 000-500 000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Մոլորեցում ասելով` հասկացվում է գովազդի փաստացի ունակությունը ապրանքների հատկությունների, քանակի, որակի, առանձնահատկությունների, գնի և այլ տեղեկությունների, ինչպես նաև դրանց գովազդատուների մասին տեղեկատվության լրիվ կամ մասնակի անարժանահավատության, բացթողումների և աղավաղումների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց ապակողմնորոշումը:
Այս նորմի իմաստով մոլորեցումը պետք է կատարվի դիտավորությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net