Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առվնում նախկինում դատվածություն չունեցող Ալիկ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ առանց իրացնելու նպատակի Գորիս քաղաքի 6-րդ թաղամասում գտնվող անասնաբուժարանի մերձակայքից քաղելով կանեփի ցողուն` ապօրինի պատրաստել և իր մոտ է պահել խոշոր չափի՝ 6.554 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 19.09.2012թ. Երևանի մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտու տակից՝ փաթեթավորված թվով չորս թղթե փաթեթներով, որոնցից թվով երկու փաթեթը՝ ծխախոտի տուփի մեջ։
Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել 6.554 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որը քրեական գործի հետ հանձնվել է դատավորին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net