Դատավորի թեկնածուները հոգեբանական թեստ կանցնեն. Ռուստամ Բադասյան

Դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ—ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Թեստի հարթակն օրենքի նոր նախագծի պահանջն է, որի էլեկտրոնային տարբերակն ապագայում պետք է մշակվի:

Հիշեցնենք, որ արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դատավոր դառնալու համար տարիքային ցենզը 28-ից իջեցվել է 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին։

Գործող դատական օրենսգրքում սահմանված է, որ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել