Armenia Airways ավիաընկերությունը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից:
Պատճառն Իրանում կորոնավիրուսի տարածումն է:
«Թռիչքներն այս շաբաթ կիրականացվեն չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից Հայաստան՝ ՀՀ քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողները: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն: Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: