Բարձրագույն դատական խորհուրդը դժվար կացության մեջ է հայտնվել. ԲԴԽ անդամ

 

Խորհրդարանում ընթանում են լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» թեմայով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ այս փոփոխություններով կարևորագույն քայլ է կատարվում դատական համակարգի բարեվարքության ապահովվման ինստիտուտի ներդրման համար:

«Նախագծերի փաթեթը բազմաթիվ քննարկումների առարկ է դարձել և ԲԴԽ-ին շատ առաջարկություններ են եղել: Կարևոր է, որ խոսքը գնում է ոչ թե ժամանակավոր երևույթի կամ արշավի մասին, այլ մշտապես գործող մի մեխանիզմի»,- նշեց ԲԴԽ անդամը:

Դատավորների տարիքայի շեմի իջեցման վերաբերյալ ԲԴԽ-ում միասնական կարծիք չկա, սակայն շատ անադմներ կարծում են, որ տարիքային շեմի իջեցումը սխալ է:

Հիշեցնենք, որ արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դատավոր դառնալու համար տարիքային ցենզը 28-ից իջեցվել է 25-ի, իսկ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն նախատեսվում է սահմանել 3 տարին։

Գործող դատական օրենսգրքում սահմանված է, որ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:

Մանրամասները՝ տեսանյությում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել