Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էդիկ Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ-ի հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքի Ա.Մանուկյան փողոցի հարակից տարածքում անհիմն վիճաբանության մեջ է մտել վաղինակ Ո.-ի հետ, որի ընթացքում տաբատի հետևի գրպանում պահվող ծալովի դանակը հանել և հարվածել է վերջինիս որովայնին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք ձախ մեզոգաստրալ շրջանի կտրած-ծակած թափանցող վնասվածք`ստամոքսի վնասումով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net