ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն՝ բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում ընդունած որոշումներում անդրադարձել է նշված նորմի վերլուծությանը և արձանագրել է, որ օրենսդիրը սույն դրույթով դատարանին հնարավորություն է ընձեռել հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բացառիկ դեպքերում։ Ընդ որում, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության միայն այն հանգամանքների պայմաններում, երբ բացառիկ դեպքը կապված է հայցվորի անձի հետ, այն է` հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն։ Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե բացթողման պատճառները տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ընթացքում (տե՛ս Ռազմիկ Դարբինյանի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` 95.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի թիվ ԵԷԴ/0723/02/09 որոշումը):
Աղբյուրը` Իրավաբան.net