Ա/Ձ Վարդան Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության` «ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության 20.07.2011թ. թիվ 2103293 ակտն անվավեր ճանաչելու և վերացնելու» պահանջի մասին և հայտնել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի էջմիածնի տարածքային հարկային տեսչության պետը 13.07.2011 թվականին արձակել է թիվ 2103293 ստուգման հանձնարարագիրը, որով էջմիածնի ՏՀՏ-ի աշխատակիցներ Արմեն Թադևոսյանին, Մանուկ Շահինյանին, Հարություն Պողոսյանին հանձնարարվել է Ա/Ձ Վարդան Գրիգորյանի մոտ ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում կատարել «Հաստատագված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում։
15.07.2011թ. հարկային տեսուչների կողմից կազմվել է արձանագրություն, ըստ որի` էջմիածին քաղաքի Նարեկացի X հասցեում հայցվորն զբաղվում է բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման գործունեությամբ։ Արձանագրությունում նշել են, թե համաձայն 24.06.2011թ. էջմիածնի ՏՀՏ ներկայացրած բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ ներկայացվել է 50 քմ մակերես, սակայն ըստ իրենց արձանագրության բաղնիք-ցնցուղարանների կազմակերպման շենք-շինության ընդհանուր մակերեսը կազմում է 360 քմ, որից 49 քմ տարածքում զբաղեցնում է բաղնիք սաունաների տարածք։ Նշված արձանագրությանը համաձայն չի եղել և հրաժարվել է այն ստորագրելուց, քանի որ բաղնիք-ցնցուղարանները ընդհանուր շենքի մակերեսից զբաղեցնում են հազիվ թե 50 քմ մակերես։
Հայցվորի խոսքով՝ տեսուչներից ստուգման միայն ներկայացել է Արմեն Թադևոսյանը, վերջինս էլ ոչ մի չափագրում և ոչ մի գործողություն չի կատարել բաղնիք-ցնցուղարանների իրական մակերեսը ստուգելու համար։ Այլ շենքի ընդհանուր մակերսը հաշվի առնելով արդյունքում կազմել է թիվ 2103293 ակտը։ Մյուս երկու տեսուչներին չի տեսել, սակայն ակտն ու արձանագրությունը ստորագրել են։ Արդյունքում իր նկատմամբ առաջադրվել է 538.500 դրամի պարտավորություն, որից 2011թ. հուլիս ամսվա համար 359.000 դրամ, ինչպես նաև տուգանք այդ գումարի 50%-ի չափով՝ 179.500 դրամ:
ՀՀ հարկային տեսչության 30.12.1998թ. թիվ 01/60 Հրամանի 4-1.1. կետի համաձայն. «4-1.1. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հաuկացությունն իր մեջ ներառում է, մաuնավորապեu, ցնցուղարանների, բաղնիքների, uաունաների և շոգեբաղնիքների կազմակերպումը։ Ընդ որում, uաունա և շոգեբաղնիք են համարվում այն բաղնիքները, որոնցում առկա են նաև oդի տաքացման (ֆիննական` uաունա, թուրքական բաղնիք) կամ գոլորշի արտադրող (ռուuական) uարքավորումներ»։
Նույն Հրամանի 4-1.2. կետի համաձայն. «4-1.2. Հաuտատագրված վճար վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնողները` վճարովի ծառայությունների մաuով»։
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 4.1. գլխով, որպես հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակ սահմանվել է Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեությունը։
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36.4-րդ հոդվածի և ՀՀ հարկային տեսչության 30.12.1998թ. թիվ 01/60 Հրամանի 4-1.4. կետի իրավանորմերի համակարգված մեկնաբանմամբ դատարանը եզրակացրել է, որ հաuտատագրված վճարի հաշվարկման համար շենք-շինության ընդհանուր մակերեuը, այն մակերեuն է, որտեղ ըuտ էության իրականացվում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն, և որն իր մեջ ներառում է այդ ծառայությունից oգտվողներին (uպառողներին) մատուցվող ինչպեu լողանալու համար հատուկ uարքավորված, այնպեu էլ այլ ծառայությունների և ժամանցի համար նախատեuվող (oգտագործվող) շենք-շինությունում գտնվող տարածքը։
Տվյալ դեպքում, ստուգման ակտի համաձայն, ստուգումն իրականացնող անձինք ուղղակի հիմք ընդունելով, որ ք. էջմիածին Նարեկացի 0 հասցեում գտնվող շենք-շինությունը սեփականության իրավունքի վկայականի տվյալների համաձայն փաստացի ընդհանուր կազմում է 360քմ, արձանագրել են, որ այդ 360քմ-ն հանդիսանում է ԱՁ Վարդան Գրիգորյանի համար հաuտատագրված վճարի հաշվարկման շենք-շինության ընդհանուր մակերեuը։ Ստուգողների կողմից այդ 360,0քմ մակերեսը փաստացի ամբողջությամբ դիտվել է մակերեu, որտեղ, ըստ ստուգողների դիրքորոշման, տնտեսավարողի կողմից ըuտ էության իրականացվում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեությունը (բաղնիքների, ցնցուղարանների կազմակերպման գործունեություն և սաունաների (շոգեբաղնիքների) կազմակերպման գործունեություն)։
Դատարանը վճռել է Ա/Ձ Վարդան Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության` «ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչության 20.07.2011թ. թիվ 2103293 Ակտն անվավեր ճանաչելու» պահանջի մասին, բավարարել։ Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի ՏՀՏ 20.07.2011թ. թիվ 2103293 Ակտը։
ՀՀ ԿԱ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունը համաձայն չէ դատարանի վճռի հետ և այն վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net