Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նախագահին ուղղված փաստաթուղթ է ստորագրել։ Այս մասին նշում է վարչապետը։
«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:
Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:
Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։