Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Այս մասին հայտարարությունէ  տարածել Նիկոլ Փաշինյանը։

«Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը:

Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել