Քաղաքական ապաստանը դա օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրված Հայաստանի Հանրապետությունում առանձնահատուկ կացություն է, որը նպատակ ունի այդպիսի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտպանել այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում, և որին նա կենթարկվեր այդ երկրում,եթե նրան Հայաստանի Հանրապետությունում ապաստան չտրամադրվեր։
Քաղաքական ապաստանի իրավունք հայցող է համարվում այն օտարերկրյա քաղաքացին, որը գրավոր դիմում է ներկայացրել՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար։
Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ։
Աղբյուրը` Իրավաբան.net