Տիրացե՞լ է չինական ծաղկամանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Կարեն Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Վերջինս խարդախության միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2012թ. մարտ ամսին պարբերաբար այցելելով Լևոն Հ.-ի` Մաշտոցի պողոտայում գտնվող բնակարան, վերջինիցս կրկնօրինակը պատրաստելու և մի քանի օրից վերադարձնելու պատրվակով վերցրել է զգալի չափի հասնող` 100.000 ՀՀ դրամ արժողության չինական ծաղկաման և տիրացել դրան, ինչպես նաև մասնագետի ցույց տալու և գնահատելու պատրվակով Լևոն Հ.-ից վերցրել է մեկ հատ «Պատվո նշան» շքանշան, սակայն այն վաճառել է 50.000 ՀՀ դրամով:

Մեղադրյալ Կարեն Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում գործով մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել