ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ Արադարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը, որով սահմանված է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում է ունենալ կալանավորների մոտ կամ ծանրոցների, հանձնուքների միջոցով հանձնել կալանավորներին:
Այդպիսի առարկաներից են` 1. ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք, 2. ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, 3. դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, 4. ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, 5. օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, 6. ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, 7. կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների և այլն:
Նշված կարգը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, մասնավորապես`
1. Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձի համար նախատեսված է տուգանք` 100 000-300 000 դրամի չափով:
2.Նույն արարքը, որը կատարվել է պետական ծառայողի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000-500 000 դրամի չափով:
Վերոնշյալ առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000-500 000 դրամի չափով:
Իսկ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000-600 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net