Դավիթ Տոնոյանի հրամանով անսպասելի ստուգայցեր են իրականացվել զորամասերում․ բացահայտվել են մի շարք խախտումներ

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։

Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։

Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել