«Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա` հետևյալ եղանակներով.
1. իրավունքի ճանաչմամբ,
2. մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցող վիճակի վերականգնմամբ և իրավունքը խախտող կամ խախտման համար վտանգ ստեղծող գործողությունների կանխմամբ,
3. վիճահարույց գործարքի անվավեր ճանաչմամբ և առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառմամբ,
4. պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի անվավեր ճանաչմամբ,
5. իր իրավունքների պաշտպանությամբ,
6. վնասների հատուցմամբ,
7. օրենքով նախատեսված այլ եղանակներով» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Հողի նկատմամբ իրավունքների իրականացման և հողային հարաբերությունների կարգավորման հարցերը` հողային վեճերը, կարող են լուծվել դատական կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net