Խախտումներ, որոնց կատարման դեպքում վարորդներից 2 տուգանային միավոր կհանվի

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:

Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել