Փաստաբան Մարատ Կոստանյանին հայտնի առաջին դեպքը՝ երեխաներին իրենց ծնողներից ապօրինի զրկման հետ կապված, շուրջ 40 տարի առաջ է գրանցվել։
Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, իր երեխային փնտրող Հայկուհի Խաչատրյանի կողմից ստեղծված «Հայոց մայրեր» շարժման անդամ մայրերի ու նրանց փաստաբանների կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանը։
Նա իր զարմանքը հայտնեց, թե ինչպե՞ս է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շուրջ քառասուն տարիների ընթացքում, նման հանցագործությունների վերաբերյալ ոչ մի պժօպերատիվ տեղեկություն չի ստացել, երբ հենց ինքն էլ ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար ասել է խնդրի մասին։
«Ուրեմն շահագրգռված են այդ ցավալի, սարսափելի, հանցագործ բիզնեսի ընդլայնմամբ, որովհետև իրենք մասնակից են այդ բիզնեսին։ Ես բազմիցս կրկնել եմ, անվարան հայտարարում եմ, այո՛, մանկավաճառության և ընհանրապես բոլոր թվարկված երևույթների մաֆիան Հայաստանում ամենազոր է և այնտեղ ընգրկված են մեր երկրի իրավապահ համակարգի, իշխող այլ կառույցների, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և այդ ամբողջ համակարգի շոշափուկներն այդտեղ են տարածվում։ Ռազմիկ Աբրահամյանն ընդամենը կատարող է, այսպես ասած «դիլլերների բանդայի» գլուխն է, «պախանը», «դոնն» է։ «Դոն» անունը ես եմ իրեն առաջին անգամ տվել»,-ասաց Մարատ Կոստանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում