Կասկածյալի կողմից ցուցմունք չտալը, իր իրավունքներից օգտվելը կամ օգտվելուց հրաժարվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար որևիցե անբարենպաստ հետևանք առաջացնի:
Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը ապցուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անձն պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:
Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
Մեղադրանքն ապացուցող բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում,մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի:
Աղբյուրը` Իրավաբան.net