Թաիլանդի աշխատողների տառապանքները

IndustriALL արհեստակցական կազմակերպության հայտարարությունից հետո, ըստ որի Թաիլանդի Ռայոնգ նահանգում գտնվող Electrolux լվացքի մեքենաներ արտադրող ֆաբրիկայի ղեկավարությունը 2013թ. հունվարի 11-ին փակի տակ է պահել, իսկ այնուհետև աշխատանքից ազատել է 100 ավել աշխատողների, աշխատողները Բանգկոկում կառավարության շենքի առջև նստացույց են կազմակերպել, որը տևել է մինչև հունվարի 31-ը:
Արհեստակցական կազմակերպությունը նաև ԶԼՄ-ներով է կազմակերպել աշխատողների իրավունքների պաշտպանության լուրջ արշավ:
Հունվարի 31-ին Բանգկոկում կայացած ցույցի ժամանակ Electrolux-ի աշխատողների արհեստակցական միության նախագահ Ֆայվան Միտան հայտարարել է, որ Electrolux-ը հարգելու է Թաիլանդում գործող ֆաբրիկայի արհեստակցական կազմակերպության իրավունքները նույն ձևով, ինչպես դա արվում է Շվեդիայում: Տեղեկացնում է https://www.unionstoday.ru կայքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել