Ի՞նչ ժամկետում պետք է լուծվեն հանցագործության մասին հաղորդումները

Պրակտիկայում հանցագործության մասին հաղորդումները քննարկվում և լուծվում են երբեմն մի քանի ամսվա ընթացքում, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ ամրագրում է հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և լուծման ժամկետները:

Մասնավորապես, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի` «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում: 

Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաuտաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպեu նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կաuկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել