Թույլատրելի՞ է արդյոք հողամասը սեփականատիրոջից անհատույց վերցնելը

Հողը հանդիսանում է ցանկացած պետության և հասարակարգի տնտեսական գործնեության կարևորագույն օբյեկտ, այդ իսկ պատճառով այն ենթարկվում է առանձնակի իրավական կարգավորման: Հողային հարաբերությունները համալիր կերպով կանոնակարգող իրավական ակտը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգիրքը:

«Հողային օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսվում է, որ հողամասը սեփականատիրոջից դատական կարգով անհատույց կարող է վերցվել հետևյալ դեպքերում.

1. հողերի աղտոտումը ռադիոակտիվ և քիմիական նյութերով, արտադրական թափոններով, կեղտաջրերով, թունավորումը մանրէապարազիտային և կարանտինային օրգանիզմներով, ծածկելը մոլախոտերով,

2. հողի բարելավմանը, դա հողմային և ջրային հողատարումից պահպանելուն, հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված պարտադիր միջոցառումներ չիրականացնելը, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի, բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային ժառանգության օբյեկտների փչացումն ու ոչնչացումը կանխարգելող միջոցառումներ չձեռնարկելը,

3. հողն այլ բնական պաշարների ոչնչացմանը կամ պարբերաբար վնաս պատճառելուն հանգեցնող եղանակներով օգտագործելը,

4. բնապահպանական, բնական արգելանոցային, առողջարարական, հանգստի համար նախատեսված և օգտագործման հատուկ պայմաններ ունեցող այլ հողերի, ինչպես նաև ռադիոակտիվ և քիմիական ախտահարման ենթարկվող հողերի օգտագործման սահմանված ռեժիմի խախտումը,

5. հողերի օգտագործումը մարդկանց առողջությանը վնաս պատճառելուն հանգեցնող կամ նման վնաս պատճառելու իրական վտանգ ստեղծող եղանակներով,

6. երեք տարի շարունակ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերը չօգտագործելը» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հողամասի սեփականատիրոջից հողամասի անհատույց առգրավման բացառիկ միջոցը սահմանված է հաշվի առնելով դրա առանձնակի կարևորությունը, սահմանափակ լինելը և նպատակային նշանակությամբ օգտագորելը :

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել