Թեյմինե Սամվելի Անտոնյանը 04.07.2012 թվականին դիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` իրավաբանական նշանակություն ունեցող` փաստաթղթի պատկանելիության և ազգակցական կապի վերաբերյալ փաստի հաստատման պահանջով:
Թեյմինե Վանուշի Մկրտչյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարաության Սպիտակի տարածքային բաժին է ներկայացրել տեղեկանքներ` Թեյմինե Վանուշի Մկրտչյան անվամբ, որոնք չի համապատասխանում անձնագրային տվյալներին:
Լ.Մուխայելյանի և Ա.Մկրտչյանի կողմից տրվել է երաշխավորագիր, համաձայն որի` Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանին գյուղում համագյուղացիները անվանակոչել են Վալուշ Մկրտչյան անունով:
Սակայն դատարանը գտավ, որ Թեյմինե Սամվելի Մկրտչյանի դիմումը` փաստաթղթի պատկանելիության և ազգակցական փաստի հաստատման պահանջի մասին պետք է մերժել, քանի որ իրավունք սահմանող փաստաթղթերը փոխելու, դրանց մեջ եղած սխալներն ու անճշտություններն ուղղելու և թերությունները լրացնելու պարտավորությունը դրված է այդ փաստաթղթերը տվող մարմինների վրա:
Միայն այն դեպքում, երբ համապատասխան մարմինները լուծարվել են կամ չեն կարող նոր փաստաթուղթ տալ, կամ ուղղել անճշտությունը, վերացնել թերությունը, շահագրգռված անձինք կարող են դիմել դատարան` փաստի հաստատման խնդրանքով` միաժամանակ ներկայացնելով այդ մարմինների հրաժարումը և փաստաթուղթն իրենց պատկանելու փաստը հաստատող ապացույցներ:
Ընդ որում, փաստը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ փաստաթղթերի մեջ նշված ազգանունը, անունը կամ հայրանունը չեն համընկնում անձնագրում նշված դիմողի ազգանվան, անվան կամ հայրանվան հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net