Հայցվորներ Դ-ի և Սամվել Հ-ի ներկայացուցիչ Ա.Զաքարյանը, 01.10.2010 թվականին դիմելով դատարան, խնդրել է սահմանել Երևան քաղաքի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող տան առաջին հարկն օգտագործելու կարգ, այն է` կողմերին իրենց բաժնեմասերը հանդիսացող տարածք մուտք գործելու համար առանձնացնել երկու մուտքերը: Ըստ հատակագծի` առաջին հարկի աջակողմյան մասում` 13-րդ տարածքում գտնվող մուտքը, տրամադրել հայցվորներ` Դեզի և Սամվել Հ-ին, իսկ ձախակողմյան մասում` 2-րդ հատվածում գտնվող մուտքը, տրամադրել պատասխանող Ռոզա Գ-ին:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, լսելով կողմերի ցուցմունքները, կատարելով տեղատեսություն, հետազոտելով ապացույցները, գնահատելով դրանք` դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման և Երևան քաղաքի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող հայցվորներ Դեզի և Սամվել Հ-ին դեպի իրենց բաժնեմասերը մուտք գործելու համար պետք է տրամադրել առաջին հարկի աջակողմյան մասում գտնվող մուտքը:
Աղբյուրը` Իրավաբան.net