ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու համար, թե ինչպես են Հանրային հեռուստաընկերության հեռուստամեկնաբանի ձեռքում հայտնվել այն տեղեկությունները, որոնք խախտում են իրենց պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։
Նա պահանջել է ՀՔԾ-ից հայտնել՝ արդյոք նրանք են տրամադրել այդ տեղեկությունը հեռուստաընկերությանը, եթե այո, ապա ինչ իրավական հիմքով։
Ռեպորտաժում նշվում է, որ 2010-14-ին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պաշտոնե պատասխանատու է եղել նոտարական գրասենյակների գործունեության համար, սակայն «խոչընդոտել է այն և ճնշել նոտարների» գործունեությունը:
Ըստ ռեպորտաժի՝ ՀՔԾ-ն պնդում է, որ Թովմասյանը, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամաբ վերահսկողությունը, իր սանիկ, նախարարության վերահսկողության տեսչության այն ժամանակվա պետ Նորայր Փանոսյանի միջոցով ստիպել է նոտարներին հրաժարվել դատարան ներկայացված բողքներից: Նշվում է, որ Թովմասյանը նոտարներից գնել է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գրասենյակը՝ ապա այն վարձով տվել նույն նոտարներին: Ըստ մյուս գործի՝ Թովմասյանը նոտարական պալատի նախագահին պարտադրել է վարձակալել փաստացի իրեն պատկանող գույքը:
ՍԴ նախագահի փաստաբանական թիմը ռեպորտաժն անվանել է քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։
Միհրան Պողոսյանի դիմումը ամբողջությամբ՝ ստորև․