Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է ԱԱԾ-ի Վարդենիսի բաժանմունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է ՀՀ Վարդենիս քաղաքի Լ. Ազգալդյան փողոց, 1-ին փակուղի, շենք թիվ 1 հասցեում տեղակայված ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժանմունք:

Է. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է հիմնովին վերանորոգված վարչական շենքի աշխատանքային պայմաններին և տեխնիկական կահավորմանը:

Հայոց բանակի օրվա առթիվ Է. Մարտիրոսյանը, շնորհավորելով Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցներին, նշել է, որ ԱԱԾ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը, ինչը միտված է նրանց աշխատանքի արդյունավետությանը և որակի բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել