«Վայր եմ դնում մանդատս»․ Հենրիկ Հարթենյան

Երևանի ավանագու «Իմ քայլը» խմբակցության անդմա Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս»։

Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել․ «Հ. Թովմասյանի աղջկա FB-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։

Այս գրառումը մեծ արձագանք գտավ հանրության մեջ։ Ինչպես Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտեցին ավագանու անդամի այսպիսի քայլը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել