ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 20-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Այժմ քվերակության են դրված նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծերը:
Առաջին ընթերցմամբ քվեարկության են դրվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի այլ նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ քվեարկության են դրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրինագծեր:
Նիստի շարունակությունը՝ ստորև