Իրավաբան․net-ի տեսախցիկը ֆիքսել է, որ «Էրեբունի պլազա» են ժամանել նաև ԱԱԾ ծառայողական մեքենաներ։ Դրանք մի քանիսն են եղել։ Ըստ մեր տեղեկությունների՝ մեքենաները դեռ հյուրանոցի տարածքում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը վերջինիս հետ բանակցություններ է վարել։ Նշվում է, որ բանակցությունների արդյունքում զինված անձը զենքը հանձնել է։
Տուժածների կամ պատանդների մասին տեղեկություն, այս պահին, չկան։