Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը վերջինիս հետ բանակցություններ է վարել։
Տուժածների մասին տեղեկություն այս պահին չկա։
Նշվում է, որ բանակցությունների արդյունքում զինված անձը զենքը հանձնել է։
Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։