«Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել. ոստիկանապետի պաշտոնակատարը դեպքի վայրում է

Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայրում է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։ Այս պահին տարածքից տարհանում է իրականացվում։

«Էրեբունի պլազա»-ից մեզ հայտնեցին, որ չեն կարող խոսել ու անջատեցին հեռախոսը։

ՈւՂԻՂ եթերը՝ քիչ անց


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել