ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշ, որոնք անհրաժեշտ են այդ որակը ստանալու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ չի համապատասխանում, որովհետև մենք սովորել ենք կաթը կթեր ձեռքով, ալյումինե դույլերով, ռեզինի սապոգներով և այդ կաթի մեջ պարտադիր, հազար ներողություն եմ խնդրում, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի»,-նշեց Փաշինյանը և հիշեց մի քաղաքացու հայտարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից հետո։
Իրավաբան․net-ի տվյալներով՝ խոսքը «Համայնքի զարկերակ» ՀԿ նախագահ և «Վարդենիկ համայնքի նոր զարգացման ծրագիր. Տուրիզմ և գյուղատնտեսություն» ծրագրի ղեկավար Արտուշ Խաչատրյանի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում