Երիտասարդի ներքնազգեստի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել

Հունվարի 18-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել ու օգտագործել, ինչպես և սառը զենք պահել ու կրելն էր։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Երիտասարդը ենթարկվեց անձնական խուզարկության։ Բացի ծալովի դանակից հայտնաբերվեց ներքնազգեստի մեջ թաքցված բյուրեղանման զանգվածների 105 փաթեթ՝ փայլաթիթեղով փաթեթավորված։ Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն զանգվածներ, կաթուցիչ և այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ բյուրեղանման զանգվածները մեթամֆետամին, իսկ դեղնականաչավունը՝ սփայս են։ Հարուցվեց քրեական գործ, նշանակվեցին փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հունվարի 20-ին խուզարկվեց երիտասարդի մեքենան։ Արդյունքում հայտնաբերվեցին մեթամֆետամինի և սփայսի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, որոնք ևս ուղարկվել են փորձաքննության։ Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։

Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել